Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին հայտարարել է, որ իր թիմին նոր հարձակվող է անհրաժեշտ։
«Մենք պետք է նոր հարձակվող ձեռք բերենք մոտ ապագայում: Ես դա ասում եմ, քանի որ Կարիմ Բենզեման արդեն տարեց ֆուտբոլիստ է, թեև նա իրեն շատ լավ է զգում։
Մենք երբեք խնդիր չենք ունեցել նրա հետ»,- ասել է Անչելոտտին մամուլի ասուլիսի ժամանակ։
Բենզեման, ամենայն հավանականությամբ, հաջորդ մրցաշրջանում կմնա Մադրիդի «Ռեալում»: Մադրիդի «Ռեալի» հարձակվողն այս մրցաշրջանում Լա Լիգայի 17 գոլի հեղինակ է դարձել: