15-ամյա հարձակվող Լամին Յամալը, ում անվանում են «նոր Մեսսի», «Բարսելոնայի» կազմում իր նորամուտը նշեց ապրիլի վերջին՝ Լա Լիգայի «Բետիսի» դեմ խաղում։
Ամռանը տաղանդավոր ֆուտբոլիստը նոր պայմանագիր կկնքի կատալոնական ակումբի հետ։ Աշխատանքային պայմանագիրը հաշվարկվելու է մինչև 2026 թվականի հունիսի վերջ։
Այս մասին սոցիալական ցանցերում խոսում է հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
«Բարսելոնան» վստահորեն գլխավորում է Լա Լիգայում՝ 11 միավորով առաջ երկրորդ «Ռեալից»: