Զլատան Իբրահիմովիչը որոշում է կայացրել

«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը ցանկանում է մեկ տարով երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ։ Այս մասին հայտնում է Sky Sport Italia-ն։

Աղբյուրի տեղեկություններով՝ 41-ամյա հարձակվողը մտադիր է «Միլանի» հետ երկարաձգել պայմանագիրը եւս մեկ տարով՝ մինչեւ 2024 թվականի ամառը։

Նշվում է, որ եթե կողմերը համաձայնության չգան, Իբրան նոր ակումբ կփնտրի։

Այս մրցաշրջանում Իբրահիմովիչը չորս հանդիպում է անցկացրել «Միլանի» կազմում Իտալիայի առաջնությունում, որտեղ դարձել է մեկ գոլի հեղինակ։