Չավի. ««Մանչեսթեր Սիթին» այս պահին լավագույն թիմն է աշխարհում»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոսել է «Մանչեսթեր Սիթիի» թրեբլ նվաճելու հավանականության մասին։

«Իհարկե, դա կլինի արդար և արժանի։ Իմ կարծիքով, «Մանչեսթեր Սիթին» այս պահին լավագույն թիմն է աշխարհում։

Պետք է դիտել և վերցնել լավագույնը նրանց խաղից»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Չավին։

«Մանչեսթեր Սիթին» մինչև այժմ պայքարում է Չեմպիոնների Լիգայի, Պրեմիեր Լիգայի և Անգլիայի գավաթի տիտղոսի համար: