«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոսել է «Մանչեսթեր Սիթիի» թրեբլ նվաճելու հավանականության մասին։
«Իհարկե, դա կլինի արդար և արժանի։ Իմ կարծիքով, «Մանչեսթեր Սիթին» այս պահին լավագույն թիմն է աշխարհում։
Պետք է դիտել և վերցնել լավագույնը նրանց խաղից»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Չավին։
«Մանչեսթեր Սիթին» մինչև այժմ պայքարում է Չեմպիոնների Լիգայի, Պրեմիեր Լիգայի և Անգլիայի գավաթի տիտղոսի համար: