Ժոզե Մոուրինյոն կարող է վերադառնալ Անգլիայի Պրեմիեր Լիգա։
Ինչպես հայտնում է Football Italia-ն՝ «Չելսիի» ղեկավարության ներկայացուցիչը կապ է հաստատել պորտուգալացի մարզչի հետ։
Այնուամենայնիվ, պորտուգալացի մասնագետը հետաքրքրված չէ Անգլիայում աշխատելու հեռանկարով:
Ժոզե Մոուրինյոյի գործող պայմանագիրը «Ռոմայի» հետ նախատեսված է մինչև 2023/2024 մրցաշրջանի ավարտը։
Հիշեցնենք, որ Ժոզե Մոուրինյոյի գլխավորությամբ «Չելսին» երեք անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն՝ 2005, 2006 և 2015 թվականներին։