Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում Մադրիդի «Ռեալն» ակնկալում է ձեռք բերել կենտրոնական հարձակվողի:
Ըստ Fichajes-ի՝ Լևերկուզենի «Բայերի» ֆուտբոլիստ Մուսա Դիաբին հայտնվել է մադրիդյան գրանդի դիտակում:
Հեղինակավոր transfermarkt պորտալի փորձագետները Մուսա Դիաբիի տրանսֆերային արժեքը գնահատում են 50 միլիոն եվրո:
Հարկ է նշել, որ 23-ամյա եզրային հարձակվողը ինը հանդիպում է անցկացրել Ֆրանսիայի հավաքականի կազմում։