Մաուրո Իկարդին կարիերան շարունակելու նոր տարբերակ ունի

Արգենտինացի հարձակվող Մաուրո Իկարդին, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի Անգլիայի Պրեմիեր Լիգայում։

«Ֆուլհեմը» մոտ է 30-ամյա արգենտինացու հետ պայմանագիր կնքելուն, հայտնում է As Marca-ն:

Նշվում է, որ Իկարդիի տրանսֆերի համար «Ֆուլհեմը» կվճարի 12 միլիոն եվրո։ Եվս 3 մլն կներառվի գործարքի մեջ՝ որպես բոնուս։

Մաուրո Իկարդին այժմ վարձավճարով հանդես է գալիս «Գալաթասարայում»:

Արգենտինացի ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները պատկանում են ՊՍԺ-ին։