Միկել Արտետան ցանկանում է ուժեղացնել թիմին պաշտպանության կենտրոնը

«Արսենալը» հետաքրքրված է «Քրիսթալ Փելասի» կենտրոնական պաշտպան Մարկ Գեհի ծառայություններով, հայտնում է Sky Sports-ը։

«Արսենալը» տարբերակներ է փնտրում պաշտպանության կենտրոնում, իսկ մարզչական շտաբը շատ է հավանում երիտասարդ ֆուտբոլիստի խաղը։ Անգլիացին «Չելսիից» «Քրիսթալ Փելաս» տեղափոխվելուց հետո երկրորդ լիարժեք մրցաշրջանն է անցկացնում։

22-ամյա Մարկ Գեհիի պայմանագիրը «Քրիսթալ Փելասի» հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի ամառ։

Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը անգլիական Պրեմիեր Լիգայում անցկացրել է 33 հանդիպում, դառնալով մեկ գոլի հեղինակ։