«Մանչեսթեր Սիթին» ցանկանում է երկարաձգել պայմանագիրը Էրլինգ Հոլանդի հետ

«Մանչեսթեր Սիթին» ցանկանում է երկարաձգել պայմանագիրը թիմի հարձակվող Էրլինգ Հոլանդի հետ, հայտնում է Goal-ը։

Աղբյուրի համաձայն՝ ակումբը վստահ է, որ Հոլանդը կհամաձայնվի նոր պայմանագրի պայմաններիին։ Նշվում է նաև, որ Հոլանդը մտադրություն չունի հեռանալու թիմից մոտակա մի քանի տարիներին։

Նշենք, որ հարձակվողը «Մանչեսթեր Սիթիին» միացավ անցյալ ամառ Դորտմունդի «Բորուսիայից»։

Այս մրցաշրջանում Հոլանդը Պրեմիեր Լիգայում անցկացրել է 30 հանդիպում՝ դառնալով 34 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։