Յուրգեն Կլոպը խոսել է ամառային տրանսֆերային պատուհանի հետ կապված ակումբի ծրագրերի մասին

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է ամառային տրանսֆերային պատուհանի հետ կապված ակումբի ծրագրերի մասին։

«Ամռանը մենք կզբաղվենք դրանցով։ Հիմա պետք է կենտրոնանանք առաջնության մնացած հանդիպումների վրա։ Կարծում եմ հիմա այդ մասին խոսելը շուտ է»,- Կլոպիի խոսքերը մեջբերում է Goal-ը։

Անգլիական Պրեմիեր Լիգայի 33 տուրերի արդյունքներով «Լիվերպուլը» վաստակել է 56 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի հինգերորդ հորիզոնականը։