«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը խոսել է Բրունու Ֆերնանդեշի խաղի մասին՝ «Աստոն Վիլայի» նկատմամբ 1:0 հաշվով հաղթանակից հետո։
«Ֆերնանդեշը կոշտ ֆուտբոլիստ է: Մի քանի շաբաթ առաջ նրան ավագ նշանակելու մասին հարց կար, ինչը խելահեղ էր, քանի որ Բրունուն ակնհայտ առաջատարն է։
Նա օրինակ է «Մանչեսթեր Յունայթեդի» երիտասարդ սերնդի համար։ Առանց այդպիսի ֆուտբոլիստի, գավաթներ չեն նվաճվում»,- մարզչի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:
Նշենք, որ հանդիպման միակ հաղթական գոլը խփեց Բրունու Ֆերնանդեշը: