Չավի. «Նա մեծ ապագա ունի այստեղ»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոսել է կատալոնացիների կազմում կիսապաշտպան Լամին Յամալի նորամուտի մասին:

«Յամալը 15 տարեկանում չի վախենում ոչնչից: Նա մեծ տաղանդ ունի, որն այնքան դժվար է գտնել, խելացի է և լավ է համատեղում։

Նա մեծ պոտենցիալ ունեցող ֆուտբոլիստ է։ Կարող է կարևոր դեր խաղալ ապագայում»,- Չավիի խոսքերը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Նշենք, որ Յամալը խաղադաշտ դուրս եկավ «Բարսելոնա» – «Բետիս» խաղի 83-րդ րոպեին և դարձավ ակումբի պատմության ամենաերիտասարդ ֆուտբոլիստը ով հանդես է եկավ Իսպանիայի առաջնությունում: