«Ինտերը» տրանսֆերային նպատակ ունի

«Ինտերը» հետաքրքրված է «Բոլոնիայի» հարձակվող Մարկո Արնաուտովիչի ծառայություններով, հայտնում է Todofichajes-ը:

Աղբյուրի համաձայն՝ «Ինտերի» ղեկավարությունը ծրագրում է առաջիկա ամռանը գնել ֆուտբոլիստին:

Հնարավոր գործարքի գումարը կկազմի մոտ 7 մլն եվրո։

Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։

Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում ավստրիացին անցկացրել է 16 հանդիպում և դարձել 8 գոլի հեղինակ։