«Աստոն Վիլլայի» հարձակվող Օլի Ուոթկինսը կարող է կարիերան շարունակել գերմանական Բունդեսլիգայում:
Ինչպես հայտնում է Daily Mirror-ը, հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է Մյունխենի «Բավարիան»:
Գերմանական գրանդը դիտարկում է 27-ամյա ֆուտբոլիստի թեկնածությունը:
Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ խաղարկությունում Օլլին մասնակցել է 32 խաղի, որոնցում դարձել է 14 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։