Սադիո Մանեի ապագայի վերաբերյալ նոր տեղեկություն կա

Սադիո Մանեի ապագան մնում է անորոշ. Հեղինակավոր ինսայդեր Քրիստիան Ֆալկը կիսվել է «Բավարիայի» 31-ամյա վինգերի ապագայի մասին ունեցած տեղեկություններով:

«Բավարիան» գնորդ է փնտրում Մանեի տրանսֆերի համար. Նրա ընդգրկումը Օսիմհենի գործարքում ցանկալի է, բայց ոչ իրատեսական։

Ասում են, որ Մյունխենում Մանեն վաստակում է 12 միլիոն եվրո, իսկ Նեապոլում այդքան չեն վճարի։ Այնուամենայնիվ, «Բավարիան» պատրաստ կլինի բանակցել, եթե պահանջվի»,- ասել է Ֆալկը:

2022/2023 մրցաշրջանում Մանեն «Բավարիայի» կազմում անցկացրել է 34 հանդիպում։ Դրանցում սենեգալցին 12 գոլ է խփել և 5 գոլային փոխանցում կատարել:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Անգլիայում Մանեն հանդես է եկել «Սաութհեմփթոնում» և «Լիվերպուլում»: