Մյունխենի «Բավարիան» նոր տրանսֆերային թիրախ ունի

«Աստոն Վիլլայի» հարձակվող Օլի Ուոթկինսը կարող է կարիերան շարունակել գերմանական Բունդեսլիգայում:

Ինչպես հայտնում է Daily Mirror-ը, հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է Մյունխենի «Բավարիան»:

Գերմանական գրանդը դիտարկում է 27-ամյա ֆուտբոլիստի թեկնածությունը:

Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ խաղարկությունում Օլլին մասնակցել է 32 խաղի, որոնցում դարձել է 14 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։