ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին մրցաշրջանի ավարտից հետո կվերադառնա «Բարսելոնան», հայտնում է All About Argentina-ն:
Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստը սպասում է կատալոնական ակումբի պայմանագրի առաջարկին և այն ստանալուն պես կընդունի այն։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնան» սպասում է իսպանական Լա Լիգայի վերջնական հավանությանը հարձակվողի տրանսֆերի համար։
Արգենտինացու հետ պայմանագիր կնքելու համար ակումբը պետք է բաժանվեն մի քանի ֆուտբոլիստներից և կրճատեն աշխատավարձը:
35-ամյա հարձակվողը կատալոնական ակումբում հանդես է եկել 2005-ից 2021 թվականներին։ «Բարսելոնայի» կազմում նա անցկացրել է 778 հանդիպում՝ դառնալով 672 գոլի և 303 գոլային փոխանցման հեղինակ։
Մեսսիի գործող պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի ամառը: