Օլիվեր Կան․ «Պետք է խուսափել շտապողականությունից»

«Բավարիայի» գործադիր տնօրեն Օլիվեր Կանը խոսել է առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ ակումբի նպատակների մասին:

«Մենք կգտնենք ճիշտ պատասխանները։ Դա կարող է պահանջել զգալի ներդրումներ: Այնուամենայնիվ, որքան էլ դժվար լինի իրավիճակը, պետք է խուսափել շտապողականությունից։ Այս պահին մենք պետք է կենտրոնանանք Բունդեսլիգայում չեմպիոնության համար պայքարի վրա»,- Կանի խոսքերն է մեջբերում «Bayern & Germany»-ն։

Նշենք, որ «Բավարիան» վաստակած 59 միավորով գտնվում է գերմանական Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականում։