Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը որոշում է կայացրել

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը որոշել է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ», սակայն տեղափոխության հարցում դժվարություններ են եղել, հայտնում է Diario AS-ը։

Աղբյուրի համաձայն՝ ակումբը մինչ այժմ հրաժարվել է 19-ամյա անգլիացու համար վճարել 120 միլիոն եվրո, ինչը պահանջում է «Բորուսիայի» ղեկավարությունը։

Մադրիդի «Ռեալը» մոտ օրերս կշարունակի բանակցությունները՝ ֆուտբոլիստի գինը նվազեցնելու համար։ «Սերուցքայինների» ղեկավարությունը հույս ունի, որ Բելինգհեմը իր ցանկության շնորհիվ կկարողանա համոզել «Բորուսիային» նվազեցնել տրանսֆերային արժեքը։

Նշենք, որ Բելինգհեմի համար պայքարին նախկինում մասնակցել են ՊՍԺ-ն, «Մանչեսթեր Յունայթեդը», «Մանչեսթեր Սիթին», «Լիվերպուլը» և «Չելսին»։