«Չելսին» կարող է նոր տիտղոսային հովանավոր ունենալ

«Չելսին» մտադիր է շուտով պայմանագիր կնքել նոր տիտղոսային հովանավորի հետ:

Ակումբի ներկայիս 40 միլիոն ֆունտ ստեռլինգ տարեկան տիտղոսային հովանավորը՝ The Three-ն այլևս չի համապատասխանում լոնդոնյան ակումբին: Կողմերի միջև պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2023 թվականի ամառ։

Ինչպես հայտնում է The Sun-ը, «Չելսին» պատրաստվում է ավելի շահավետ պայմանագիր կնքել գերմանական Allianz ապահովագրական ընկերության հետ, որը հանդիսանում է «Բավարիայի» և «Յուվենտուսի» հովանավորը։