«Թոթենհեմի» նախկին գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն հիասթափված է, որ Անտոնիո Կոնտեին հեռացնելուց հետո ակումբը չի կապվել իր հետ։ Այս մասին հայտնել է թիմի նախկին ֆուտբոլիստ, այժմ լրագրող Ալան Բրազիլիան։
«Ինձ շատ է դուր գալիս այս տղան: Կարծում եմ, որ նա պարզապես լավագույնն է: Մի բան հաստատ գիտեմ, նա շատ հիասթափված էր, որ «Թոթենհեմը» իր հետ կապ չի հաստատել»,- գրել է լրագրողը Twitter-ում։
Ռայան Մեյսոնը վերջերս ստանձնեց «Թոթենհեմի» գլխավոր մարզչի պաշտոնակատարը՝ փոխարինելով Քրիստիան Ստելինիին, ով իր հերթին նշանակվեց Անտոնիո Կոնտեի փոխարեն, ով պաշտոնանկ արվեց մարտի վերջին։