Չավի․ «Մեր գլխավոր նպատակը Իսպանիայի առաջնությունը հաղթելն է»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին կիսվել է ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի կատալոնական ակումբ հնարավոր վերադարձի մասին իր կարծիքով։

«Մենք դեռ չգիտենք՝ Մեսսին կվերադառնա՞ «Բարսելոնա», թե՞ ոչ։ Դեռ վաղ է այդ մասին խոսել:

«Բարսելոնայի» ղեկավարության հետ հանդիպմանը խոսքը միայն Մեսսիի վերադարձի մասին չէ: Այս հանդիպումը անհրաժեշտ է, որպեսզի մենք հնարավորություն ունենանք բարելավելու կազմը հաջորդ մրցաշրջանում։ Սակայն այժմ մեր գլխավոր նպատակը Իսպանիայի առաջնությունը հաղթելն է»,- Չավիի խոսքերն է մեջբերում Sport.es-ը։