«Բարսելոնայի» և Իսպանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Գավին չի տեղափոխվի «Չելսի», հայտնում է Sports.es-ը:
Աղբյուրի համաձայն՝ Լոնդոնյան ակումբի ղեկավարությունը այլևս չի ցանկանում գնել Գավիի տրանսֆերը:
Անձամբ ֆուտբոլիստը հայտարարել էր, որ չի պատրաստվում լքել թիմը և երջանիկ է «Բարսելոնայում»:
Գավիի տրանսֆերային արժեքը կազմում է 90 միլիոն եվրո: