«Սիոնի» հարձակվող Մարիո Բալոտելին խոսել է ՊՍԺ–ի հարձակվող Կիլիան Մբապպեի և«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդի մասին։
«Հոլանդն ու Մբապպեն, եթե ճիշտ մտածելակերպ ունենան, հաջորդ տասը տարիներին կլինեն հաջորդ Մեսսին և Ռոնալդուն: Ես նաև շատ եմ սիրում Լեաուին և Օսիմհենին: Ինձ համար նրանք կարող են հետք թողնել ֆուտբոլի պատմության մեջ»,- Բալոտելիի խոսքերը մեջբերում է MD-ը:
Նշենք, որ Մբապպեն այս մրցաշրջանում ՊՍԺ–ի կազմում անցկացրել է 37 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 34 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ: Հոլանդը 43 խաղում խփել է 49 գոլ և կատարել 8 գոլային փոխանցում։