Մյունխենի «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը խոսել է իր ապագայի մասին:
«Թիմը այս պահին դժվար շրջան է ապրում, կորցրեցինք առաջին հորիզոնականը, դուրս մնացինք Չեմպիոնների Լիգայի խաղարկությունից և Գերմանիայի գավաթից: Ապաքինվում եմ վնասվածքից, ամեն ինչ սպասվածից արագ է ընթանում:
Մենք կվերադառնանք ավելի ուժեղ: Երջանիկ եմ այստեղ, և չեմ պատրաստվում լքել թիմը», – Նոյերի խոսքերը մեջբերում է Bild-ը: