Փարիզի քաղաքապետը մերժել է ՊՍԺ-ի առաջարկը

Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն ծիծաղելի է անվանել ՊՍԺի առաջարկը՝ գնելու «Պարկ դե Պրենս» մարզադաշտը:

Ինչպես հայտնում է BBC-ն՝ ֆրանսիական ակումբը մարզադաշտի համար առաջարկել էր 38 միլիոն եվրո, սակայն առաջարկը մերժվել է:

Աղբյուրի համաձայն՝ Փարիզի քաղաքապետը հայտնել է, որ մարզադաշտը չի վաճառվում և նրանց արած առաջարկը շատ ծիծաղելի է:

Նշենք, որ Ֆրանսիայի առաջնությունում ՊՍԺն 32 խաղից հետո վաստակել է 75 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը: