«Ինտերը» չի ընդունել «Չելսիի» առաջարկը

«Ինտերը» չի ընդունել «Չելսիի» առաջարկը՝ փոխանակել դարպասապահ Անդրե Օնանին «Չելսիի» դարպասապահ Կեպա Արիզաբալագայի հետ, հայտնում է La Gazzetta dello Sport-ը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ լոնդոնյան ակումբը պատրաստ է 27-ամյա կամերունցի Արիզաբալագայի համար առաջարկել և դրամական փոխհատուցում։

«Ինտերը» հետաքրքրված չէ Կեպայի ծառայություններով: Ակումբը ցանկանում է փոխարինել պաշտպան Տրևո Չալոբային կամ կիսապաշտպան Ռուբեն Լոֆտուս-Չիկին։

Օնանան «Ինտերում» է հանդես գալիս 2022 թվականի ամռանից։ Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսը:

Այս մրցաշրջանում կամերունցին բոլոր մրցաշարերում անցկացրել է 33 հանդիպում և բաց թողել 29 գնդակ։