«Մանչեսթեր Սիթին» տրանսֆերային նպատակ ունի

«Արսենալի» պաշտպան Կիրան Թիրնին հայտնվել է «Մանչեսթեր Սիթիի» ուշադրության կենտրոնում, հայտնում է Football Insider-ը:

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ցանկանում է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ուժեղացնել եզրային պաշտպանի դիրքը, ուստի Թիրնին դիտվում է որպես թիրախներից մեկը։

Այս մրցաշրջանում նա «Արսենալի» կազմում անցկացրել է 31 հանդիպում՝ դառնալով գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։