«Ինտերը» մերժել է Լոնդոնի «Չելսիի» առաջարկը

«Ինտերը» պատրաստվում է մոտ 40 մլն եվրո վաստակել կամերունցի դարպասապահ Անդրե Օնանայի «Չելսի» տրանսֆերից հայտնում են իտալական լրատվամիջոցները:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ լոնդոնյան ակումբն ակնկալում է ձեռք բերել Օնանային՝ իսպանացի դարպասապահ Կեպա Արիզաբալագայի հետ փոխանակելու միջոցով։

Սակայն, ըստ նոր տեղեկությունների, «Ինտերին» չի բավարարի նման գործարքի կայացումը։

Այս մրցաշրջանում 27-ամյա Օնանան «Ինտերի» կազմում անցկացրել է 34 հանդիպում, բաց է թողել 29 գոլ և 16 հանդիպումներում կարողացել է անառիկ պահել դարպասը։