«Մանչեսթեր Յունայթեդը» այլընտրանքային տարբերակներ ունի, եթե չկարողանա ձեռք բերել «Թոթենհեմի» հարձակվող Հարի Քեյնին:
Լրագրող Սամի Մոկբելը պնդում է, որ «կարմիր սատանաների» դիտակետում են Ա Սերիայի երկու հարձակվողներ՝ «Նապոլիից» Վիկտոր Օսիմհենը և Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Դուշան Վլահովիչը։
Կողմերի միջև բանակցային գործընթացը կմեկնարկի առաջիկա ամռանը: