«Սիոնի» հարձակվող Մարիո Բալոտելլին խոսել է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեի և «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդի մասին։
«Հոլանդն ու Մբապպեն, եթե ճիշտ մտածելակերպ ունենան, հաջորդ տասը տարիներին կլինեն հաջորդ Մեսսին և Ռոնալդուն:
Նրանք կարող են հետք թողնել ֆուտբոլի պատմության մեջ»,- ասել է Մարիո Բալոտելլին:
Մբապպեն այս մրցաշրջանում ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 37 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 34 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ:
Հոլանդը 43 խաղում խփել է 49 գոլ և կատարել 8 արդյունավետ փոխանցում։