Մարիո Բալոտելլի. Հաջորդ տասը տարիներին նրանք կլինեն հաջորդ Մեսսին և Ռոնալդուն»

«Սիոնի» հարձակվող Մարիո Բալոտելլին խոսել է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեի և «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդի մասին։

«Հոլանդն ու Մբապպեն, եթե ճիշտ մտածելակերպ ունենան, հաջորդ տասը տարիներին կլինեն հաջորդ Մեսսին և Ռոնալդուն:

Նրանք կարող են հետք թողնել ֆուտբոլի պատմության մեջ»,- ասել է Մարիո Բալոտելլին:

Մբապպեն այս մրցաշրջանում ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 37 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 34 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ:

Հոլանդը 43 խաղում խփել է 49 գոլ և կատարել 8 արդյունավետ փոխանցում։