ՊՍՎ Էյնդհովենի կիսապաշտպան Իբրահիմ Սանգարեն շարունակում է մնալ «Լիվերպուլի» դիտակետում։
90 min-ի տեղեկություններով՝ Յուրգեն Կլոպի թիմը շարունակում է հետևել նրա խաղին
Սանգարեն այս ամառ «Լիվերպուլի» կիսապաշտպանությունն ուժեղացնելու հիմնական տարբերակն է:
25-ամյա Սանգարեն այս մրցաշրջանում Հոլանդիայի առաջնությունում դարձել է 5 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ: