Տոմա Մենյեն ցանկանում է տեղափոխվել Իսպանիա

Դորտմունդի «Բորուսիայի» աջ պաշտպան Տոմա Մենյեն ցանկանում է հեռանալ թիմից այս մրցաշրջանի ավարտից հետո։

Mundo Deportivo-ի տեղեկություններով՝ բելգիացին հույս ունի տեղափոխվել կատալոնական «Բարսելոնա»։

31-ամյա պաշտպանի պայմանագիրը Դորտմունդի «Բորուսիայի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառ։