Մարկուս Ռեշֆորդը տպավորիչ նվաճման է հասել

Հինգշաբթի օրը՝ ապրիլի 27-ին, կայացավ Պրեմիեր Լիգայի 33-րդ տուրի հանդիպումը, որում «Թոթենհեմը» սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց «Մանչեսթեր Յունայթեդի» հետ (2:2):

Մանկունիանցիների կազմում գոլի հեղինակ դարձավ Մարկուս Ռեշֆորդը:

Դա հարձակվողի 29-րդ գոլն էր այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում:

Սա ակումբի ռմբարկուների լավագույն արդյունքն է 2013 թվականից ի վեր:

«Մանչեսթեր Յունայթեդը» 31 խաղից 60 միավորով 4-րդն է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում: