Մադրիդի «Ռեալի» ներկայացուցիչները մեկնել են Գերմանիա՝ քննարկելու Ջուդ Բելինգհեմի տրանսֆերը, հայտնում է Marca-ն։
«Սերուցքայինները» անգլիացու հետ պայմանագիր կնքելը համարում են առաջնահերթություն:
Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը պնդում է, որ իրենք արել են հնարավոր ամեն ինչ՝ Բելինգհեմին ձեռք բերելու համար, այժմ որոշումը անգլիացունն է։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 19-ամյա անգլիացուն հավակնում են պայմանագիր առաջարկել նաև «Մանչեսթեր Սիթին» և «Լիվերպուլը»։
Այս մրցաշրջանում Բելինգհեմը Դորտմունդի «Բորուսիայի» կազմում անցկացրել է 39 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 11 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։