Ինչպես տեղեկացնում է AS-ը, «Բարսելոնայի» կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը խաղընկերներին հայտնել է, որ կմնա թիմում:
Նրան առաջարկվել է մեկ տարվա պայմանագիր ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։
Աղբյուրի համաձայն՝ Բուսկետսի որոշման մեջ առանցքային դեր է խաղացել վերջերս Լիոնել Մեսսիի և Ժորդի Ալբայի հետ անցկացրած
ընթրիքը։ Արգենտինացու հնարավոր վերադարձը կատալոնական ակումբ համոզել է 34-ամյա իսպանացուն մնալ թիմում։
Այս մրցաշրջանում Բուսկետսը բոլոր մրցաշարերում անցկացրել է 37 հանդիպում և կատարել 3 գոլային փոխանցում։