Պաշտպան Լյուկա Էրնանդեսը ծնկի լուրջ վնասվածք էր ստացել ավարտված Մունդիալում Այդ ժամանակվանից ի վեր նա ապաքինվում է։
Լրագրող Ֆլորիան Պլետենբերգը սոցիալական ցանցերում կիսվել է Էրնանդեսի առողջական վիճակի մասին որոշ տեղեկություններով:
Նշվում է, որ 27-ամյա ֆրանսիացու անհատական մարզումները շատ լավ են ընթանում։ Միաժամանակ Լյուկան խաղադաշտ չի վերադառնա մինչեւ հաջորդ մրցաշրջանի սկիզբը։
Առաջիկա օրերին Լյուկա Էրնանդեսը պետք է նոր պայմանագիր ստորագրի «Բավարիայի» հետ, որը նախատեսված կլինի մինչև 2027 թվականի կեսերը։
Հավելենք, որ «Բավարիան» այժմ Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում է։