Էրիկ տեն Հագ․ «Ակնհայտ է, որ դա իսկապես ծանր պարտություն էր, և նրանք կատաղած են»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը խոսել է Պրեմիեր Լիգայի 33-րդ տուրի «Թոթենհեմի» դեմ կայանալիք հանդիպման մասին։

«Ակնհայտ է, որ դա իսկապես ծանր պարտություն էր, և նրանք կատաղած են: Սա կարող է վերականգնման խթան հանդիսանալ, այո, բայց ամեն ինչ կախված է մեզանից։

Հնարավոր չէ, որ մրցակիցը մեզանից ավելի քաղցած լինի, և մենք այսպես պետք է պատրաստվենք խաղին, պատրաստ լինենք խաղալ առաջին համարով»,- մարզչի խոսքերը մեջբերում է ESPN-ը։

Նշենք, որ նախորդ խաղում «Թոթենհեմը» 1։6 հաշվով պարտվել էր «Նյուքասլին»։