Բրազիլիայի ֆուտբոլի ասոցիացիայի նախագահ Էդնալդո Ֆերնանդեսը հայտարարել է, որ Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին կարող է գլխավորել Բրազիլիայի հավաքականը։
«Առաջընթաց է նկատվում: Մենք աշխատում ենք, որպեսզի մինչև մայիսի 25-ը ավելի հստակ պատկերացնենք իրավիճակը: Սա հաջորդ թիմային հավաքի օրն է»,- Ֆերնանդեսի խոսքերը մեջբերում է Calciomercato-ը։
Ավելի վաղ 63-ամյա իտալացին հայտարարել էր, որ պատրաստ է աշխատել Մադրիդի «Ռեալում» մինչև մարզչական կարիերայի ավարտը։