«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին կորցրել է ինքնատիրապետումը

Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին Իտալիայի գավաթի կիսաեզրափակչի պատասխան խաղում «Ինտերին» պարտվելուց հետո կորցրել է ինքնատիրապետումը։

Ինչպես հայտնում է RMC Sport-ը՝ խաղից հետո հանդերձարան տանող ճանապարհին Ալեգրին բղավել է «Ինտերի» գործադիր տնօրեն Ջուզեպպե Մարոտայի և նրա օգնական Դարիո Բակչինի վրա։

Դրանից հետո Ալեգրին դիմել է «Յուվենտուսի» ֆուտբոլիստներին.

«Պետք է առաջնությունում առաջ անցնենք նրանցից, նրանք չպետք է հայտնվեն Չեմպիոնների Լիգայի գոտում»։

Իտալիայի առաջնությունում 31 տուրից հետո «Ինտերը» վեցերորդ տեղում է՝ երրորդ տեղում գտնվող «Յուվենտուսին» զիջելով հինգ միավոր։