Շվեյցարացի դարպասապահ Յան Զոմմերը կարող է հեռանալ «Բավարիայից» մրցաշրջանի ավարտից հետո, հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։
Աղբյուրի համաձայն՝ մյունխենցիների գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը նախատեսում է Մանուել Նոյերին վերադարձնել մեկնարկային կազմ, երբ 37-ամյա դարպասապահը ապաքինվի վնասվածքից, իսկ Զոմմերը կհրաժարվի թիմում մնալ որպես երկրորդ համար:
Նշենք, որ 34-ամյա շվեյցարացին «Բավարիա» է տեղափոխվել այս տարվա հունվարին Գլադբախի «Բորուսիայից»: Մյունխենցիների կազմում նա անցկացրել է 20 հանդիպում, բաց է թողել 26 գոլ և 6 անգամ անառիկ է պահել դարպասը։