«Բարսելոնայի» տնօրեն. «Մենք Լիոնել Մեսսիի հետ կապ չենք հաստատել»

«Բարսելոնայի» տնօրեն Մատեու Ալեմանին պատմել է, թե արդյոք կապ է ունեցել ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի հետ արգենտինացու՝ Բարսելոնա կատարած վերջին այցի ժամանակ։

«Մենք ոչ մի կապ չենք ունեցել։ Մեսսին շատ է սիրում «Բարսելոնան» և հաճախ է գալիս այստեղ։ Նա, ինչպես միշտ, մի քանի օրով այցելեց քաղաք, բայց մենք նրա հետ չշփվեցինք»,- Ալեմանիի խոսքերն է մեջբերում ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Հաղորդվում էր, որ «Բարսելոնան» աշխատում է ֆուտբոլիստի տրանսֆերի վրա: Մեսսին ամռանը կարող է անվճար վերադառնալ ակումբ: