«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը խոսել է Իսպանիայի առաջնության 31-րդ տուրի «Ռայո Վալեկանոյից» կրած պարտության (1:2) մասին:
«Մենք լավ խաղ չցուցադրեցինք, անընդհատ անհարմար էինք զգում խաղադաշտում: Երկրորդ գոլի ժամանակ պատժվեցինք, բայց պայքարեցինք մինչև վերջ։
Ունեինք հավատ և քաջություն, բայց «Ռայոն» պարզապես հրաշալի խաղաց: Նրանք մեզ վրա մեծ ճնշում գործադրեցին, և մենք երբեք հարմարավետ չենք զգացել մեզ: Այս պարտությունը մեզ զայրացնում է»,- Չավիի խոսքերը մեջբերում է Football Espana-ն։
Նշենք, որ «Բարսելոնան» 76 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, 11 միավոր գերազանցելով երկրորդ տեղում գտնվող Մադրիդի «Ռեալին»: