Անգլիական Պրեմիեր Լիգայի 33-րդ տուրի խաղում «Մանչեսթեր Սիթին» հաղթեց «Արսենալին» 4:1 հաշվով։
«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան իր գլխավոր մարզչի պաշտոնում ընդամենը մեկ խաղում է հաղթել «Մանչեսթեր Սիթիի» դեմ։
Արտետան 9 խաղում 8 անգամ պարտվել է Խոսեպ Գվարդիոլային։ Միակ հաղթանակը գրանցվել է 2020 թվականի հուլիսի 18-ին Անգլիայի գավաթի կիսաեզրափակչում։
Նշենք, որ Արտետան Գվարդիոլայի օգնականն էր «Մանչեսթեր Սիթիում» 2016-ից 2019 թվականներին։