Արգենտինայի հավաքականի նախկին հարձակվող Կեմպեսը հորդորել է ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիին մնալ փարիզյան ակումբում:
«Չեմ կարծում, որ նրա համար լավ է վերադառնալ «Բարսելոնա»: Ավելի լավ կլինի, որ նա մնար Ֆրանսիայում, որպեսզի հանգիստ սպասի աշխարհի հաջորդ առաջնությանը։
Աշխարհի առաջնությունում խաղալու համար նա պետք է մնա այնտեղ։ Կատալոնացիները դեռ շատ խնդիրներ ունեն»,- Կեմպեսի խոսքերը մեջբերում է Super Deportivo Radio-ն:
Նշենք, որ Մեսսիի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի վերջում: