«Յուվենտուսը» ցանկանում է գնել «Բարսելոնայի» կիսապաշտպանին

«Յուվենտուսը» դիտարկում է «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրանկ Կեսյեին ձեռք բերելու տարբերակը:

Ինչպես տեղեկացնում է Sport.es-ը, թուրինցիները ծրագրում են կոտդիվուարցուն տրանսֆերի հանել հաջորդ տրանսֆերային պատուհանի ժամանակ: «Յուվենտուսը» ձգտում է բարելավել իր կիսապաշտպանությունը և կարծում է, որ Կեսյեն հիանալի կերպով կտեղավորվի իրենց թիմում:

Այս մրցաշրջանում 26-ամյա Կեսյեն բոլոր մրցաշարերում անցկացրել է 37 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։

Կիսապաշտպանը «Բարսելոնային» է միացել 2022 թվականի ամռանը։ Նրա պայմանագիրը կատալոնացիների հետ նախատեսված է մինչև 2026 թվականը:

Transfermarkt-ը նրա արժեքը գնահատում է 28 միլիոն եվրո: