«Բարսելոնան» կարող է վաճառել Ռաֆինյային՝ Լիոնել Մեսսիին գնելու համար

«Բարսելոնան» կարող է վաճառել թիմի հարձակվող Ռաֆինյային՝ «Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Լիոնել Մեսսիին գնելու համար։

Ինչպես հայտնում է AS-ը, ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում Պրեմիեր Լիգայի միանգամից երեք ակումբ։

Բայց կատալոնացիները չեն շտապում բաժանվել ֆֆուտբոլիստից և նման հնարավորությունը դիտարկում են միայն արժանի առաջարկի դեպքում։ Ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում «Արսենալը», «Թոթենհեմը» և «Նյուքասլը»:

Բրազիլացու վաճառքից ստացված գումարը կուղղվի հարձակվող Լիոնել Մեսսիին պայմանագիր կնքելու դեպքում:

Transfermarkt-ը բրազիլացու արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո։