Լոնդոնի «Արսենալի» եզրային հարձակվող Բուկայո Սական կարող է հայտնվել ՊՍԺ–ում, հայտնում է Sports.es-ը:
Աղբյուրի համաձայն՝ փարիզյան ակումբի ղեկավարությունը տպավորված է 21-ամյա անգլիացու ցուցադրած խաղով և ցանկանում է առաջիկա ամռանը բանակցություններ սկսել «Արսենալի» հետ:
Նշվում է, որ Միկել Արտետան չի ցանկանում բաց թողնել անգլիացուն և մեծ հույսեր է կապում նրա հետ:
Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 110 միլիոն եվրո: